Հենց հիմա շոկային տեսարան, փշաքաղվել կարելի է. հենց թոռան աչքի առաջ…հարևանները կատարվածից ապշած են,. հայտնաբերել են դին, այն էլ….


Երեկ՝ հունվարի 5-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Չոբանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գարանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա Եվգենյա Փայտյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգել է Արծվաբերդ գյուղի «Արծվաբերդ առողջոթյան կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գագիկ Դալլաքյանը, իսկ տատիկին տանիքում կախված հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2019/01/06/1114356/

613 Views