Հիշում ե՞ք նրան..օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ ….


Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող երիտասարդներից Ռոբերտ Շանոյանը քիչ առաջ 1 միլիոն 300 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Շանոյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այսօր Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի: Այսպիսով՝ սույն գործով այժմ կալանքի տակ են գտնվում երկուսը. 5 մեղադրյալներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանը, Սերոբ Սահակյանը, ազատ էին արձակվել ավելի վաղ:

Մյուս երկու երիտասարդների խափնման միջոց կալանքը փոխելու, նրանց ազատելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչը մերժել էր:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ: Գործով մեղադրյալների թիվը հասնում է 5-ի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Առաջին ատյանի դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել:

302 Views