Այ քեզ հրաշք լուր ❤ Այսօր Դոնալդ Թրամփը վերջապես ստորագրեց. Ողջ Թուրքիան ցնցումների մեջ է. Հայ ժողովուրդը շնորհակալ է ՁԵզ, պարոն Թրամփ Քոմենթում + դրեք, թող բոլորը տեսնեն ❗️❗️❗️❗️❗️


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24–ի ուղերձում շարունակել է իր նախորդների դիրքորոշումը. ասել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության փաստի մասին, բացառությամբ ամենակարևորի` «ցեղասպանություն» եզրույթի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։


րա խոսքով, ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել է մեծ անորոշություն և նույնիսկ կասկածներ կային, որ Թրամփը ցեղասպանության վերաբերյալ ընդհանրապես ոչինիչ չի ասի, առավել ևս, որ նույն Սպիտակ տունը վերջերս խոսել էր Հոլոկոստի մասին` ոչ մի անգամ չհիշատակելով հրեա զոհերին:

«Բոլոր ձևակերպումները, որոնք առկա էին ԱՄՆ նախագահի ելույթում, բացի «հայերի պատմական հայրենիք» արտահայտությունից, այսպես թե այնպես օգտագործվել են նախորդների կողմից, այդ թվում այն, որ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից ոչնչացվել էր 1,5 մլն հայ», — ասաց Մանոյանը:

Ընդ որում, նա նշեց, որ հայերի և թուրքերի հաշտության իր կոչում Թրամփը մատնանշում է ԱՄՆ-ի ինքնամեկուսացման քաղաքականությունը, չնայած ԱՄՆ–ն, որպես Ցեղասպանության կոնվենցիայի կողմ, ունի մյուս երկրներին հավասար պարտականություններ:

«Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա իր վրա չի վերցնում որևէ քայլ ձեռնարկելու պատասխանատվություն, չի ցանկանում ճնշում գործադրել Թուրքիայի վրա, առավել ևս, որ վերջին տարիներին Անկարան արդեն դեմ է նաև նմանատիպ ելույթներին», — ասաց Մանոյանը:

«Այդ իսկ պատճառով հարկավոր չէ վերջնական եզրակացություններ անել նրա ելույթի վերաբերյալ, որ այն վերջնական է կամ փոփոխության ենթակա չէ: Նրա դիրքորոշումը կարող է փոխվել ինչպես դրական կողմ` հօգուտ հայերի, այնպես էլ բացասական», — ասաց Մանոյանը:

Իր կողմից նա նշեց, որ ԱՄՆ-ում հայ համայնքը և «Հայ դատ» գրասենյակը կշարունակեն օգտագործել իրենց բոլոր ռոսուրսները Սպիտակ տան հետ աշխատանքի համար, առավել ևս, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը չի սահմանափակվում Ցեղասպանության հարցով, այլ նաև կենտրոնանում է Հայաստանւի հետ հարաբերությունների զարգացման, ղարաբաղյան հարցի վրա:

«Մենք փորձում ենք բավականին ակտիվ առաջ տանել մեր դիրքորոշումները տարբեր հարցերում, սակայն շատ բան կախված կլինի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ ԱՄՆ–ի հարաբերություններից, ինչը կորոշի հայ–ամերիկյան օրակարգի ճակատագիրը», – ասաց Մանոյանը։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1975 թ.-ին ընդունել է «Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին» N. 148 բանաձևը, որի համաձայն ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, ԱՄՆ-ն աշխարհի միակ երկիրն է, որի նախագահը պաշտոնապես դիմում է հայերին յուրաքանչյուր ապրիլի 24-ին:

1978 թ-ին ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.-ի իրադարձությունները: Իսկ Ռոնալդ Ռեյգանն իր նախագահության առաջին տարում աջակցել է հայ-ամերիկյան համայնքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Նախընտրական արշավի ժամանակ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման խոսել են բարձր մակարդակով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու անհրաժեշտության մասին: Սակայն ընտրվելով նախագահի պաշտոնում` նրանք խախտել են իրենց խոստումը` վախենալով փչացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները:

526 Views