Թոշակառուն ստանում է 30000դ, իսկ քո լենան, ալենը և անկապ պատգամավորներդ, քերթում են էս ժողովրդին.. Պետք է Սերժի աթոռին նստեիր, որ Սերժի նման խոսեի՞ր,- բուռն արձագանքներ ընդդեմ վարչապետի 😒😒 ⤵


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը բուռն արձագանքների է արժանացել:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ նշել է՝ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»: 

Գրառումը ոչ միանաշանակ է ընդունվել: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Կառավարությունը որ նորմալ օրենքներ մշակի, մրցակցության հավասար պայմաններ ապահովի, խոչընդոտելու, մարդկանց հուսալքելու փոխարեն, մենք մեր համար էլ կանենք, մեր երկրի համար էլ կանենք»:

«Պետք է սերժի աթոռին նստեիր, որ սերժի նման խոսեի՞ր… Քեզ եմ բերել իշխանության,որի համար շատ զղջում եմ… Բավական է դեմագոգիայով զբաղվես ու խաբես ժողովրդին… Հեռացիր, եթե չես կարողանում կառավարել երկիրը…

Միայն տեսարաններով երկար չես ձգելու… 30 տարի այս ժողովուրդը խաբվել է, թալանվել է և դեգրադացվել…

 

Ամայացվել է ամբողջ քաղաքական դաշտը… Քեզ նմաներին գնել և վաճառել են…. ի՞նչ ես ուզում այս ժողովրդինց… Այսքան թալանով քանի՞ աշխատատեղ կստեղծվեր… Ժողովուրդը աշխատանք է ուզում… Հազիվ քո անգրագետ անբաների հետ լցվեցիք իշխանության մեջ… Թոշակառուն ստանում է 30000դ, իսկ քո լենան, ալենը և անկապ պատգամավորներդ, որոնց թիվն ավելացրեցիր քերթում են էս ժողովրդին…Ասում ես,սուտը,,,քցելը,, տեղ չունեն մեր երկրում…Նորից ստում ես և ,,քցում,,,ոևովհետև ինչ խոստացար աթոռին բազմելուց առաջ՝խաբեցիր…Ու՞ր են ժողովրդից թալանած միլիարդները…սերժն իր ո՞ր վաստակի համար է 1մլն.թոշակ ստանում…». գրված մյուս մեկնաբանության մեջ:

«Պարոն վարչապետ Էջմիածնի ՊԵԿ-ը սաբոտաժա անում, Էջմիածնի խանութները ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ շատերը անգամ ՀԴՄ սարք չունեն, հարկայինը ոչ ստուգումա ոչ էլ տուգանում, ժող ջան լայքեք վարչապետը իմանա»,- բողոքում է մյուս մեկնաբանության հեղինակը:

https://m.armeniasputnik.am/society/20190224/17459741/nikol-pashinyani-facebook-grarumy-burn-ardzaganqneri-e-arjanacel.html

472 Views