Քիչ առաջ. Հրաշալի լուր ՀԱՅԱՍՏԱՆԻ համար 🇦🇲 700 միլիոն դոլարի ներդրում կանեն Հայաստանում. ով է հեղինակը 👏👏 ✔ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🔽


Սփյուռքի նախարարի առաջին տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնում է, որ հեղափոխությունից հետո միայն 500 հայրենադարձ ընտանիք կապ է հաստատել նախարարության հետ, սակայն շատ շատերը վերադարձել են և հաստատվել՝ նաև չդիմելով նախարարության աջակցությանը:

Տեր-Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է. «Այսօր լսում էի քաղաքական գործիչներից մեկի միտքը, ըստ որի սփյուռքից հայրենադարձություն, ներդրումներ չկան։ Որպես ոլորտի պատասխանատու շեշտում եմ, որ այդ կարծիքը պարզապես չհիմնավորված է և ներկայացված է առանց փաստերի ու թվերի: Հեղափոխությունից հետո միայն 500 հայրենադարձ ընտանիք կապ է հաստատել նախարարության հետ, սակայն շատ շատերը վերադարձել են և հաստատվել՝ նաև չդիմելով մեր աջակցությանը: Այսօր մասնագիտական հայրենադարձության ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման գործին ներգրավումը նաև սփյուռքի ցանկությունն ու նախաձեռնությունն է:

Վերջերս հյուրընկալեցի գործարար Ղարիբյան եղբայրներին, ովքեր պատրաստվում են 700 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում: Այդ մասին նրանք պատմեցին նաև «Ազատության» լրագրողին: Եվ սա բազում օրինակներից ընդամենը մեկն է: Միակ բանը, որ նոր Հայաստանում «տոռմուզները քաշել, կանգ է առել և վերացել է», կոռուպցիան, մենաշնորհներն ու քրեաօլիգարխիկ համակարգն են:

Աղբյուրը ` lragir.am

251 Views